Քաղաքացին բնակարանում մահացել, մինչ փրկարարների օգնության հասնելը
Հունվարի 14-ին՝ ժամը 02:34-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ 8-րդ թաղամասի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ բնակչին 4-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների օգնության անհրաժեշտությունը վերացել է, քանի որ քաղաքացի Ս. Ա.-ն (ծնվ. 1941թ) բնակարանում մահացել է:
