Քաղաքացին բողոքել է, թե Հայաստանում գողացել են իր ամուսնու դին
Երևանում բնակվող օտարազգի 44-ամյա Մանոլիան բողոքել է, որ դիահերձարանից գողացել են իր ամուսնու դին և տեղափոխել Հոլանդիա։
Տիկնոջ ամուսինը Հոլանդիայի քաղաքացի է, ում հետ ինքը բնակվել է Երևանում։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նա մահացել է օգոստոսի 15-ին, Երևանում։ 45-ամյա տղամարդու մահից հետո Հայաստան է ժամանել Հոլանդիայում գործող ապահովագրական ընկերության փաստաբանը, քաղաքացիների սպասարկման հատուկ բյուրոյից վերցրել է Հոլանդիայի քաղաքացու մահվան տեղեկանքը։
«Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ կինը պնդում է, որ փաստաբան ներկայացած անձն առանց իր գիտության է վերցրել տեղեկանքը, ինչի հիման վրա դիահերձարանից վերցրել է նաև դիակը և «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխել Հոլանդիա:
Մանոլիան մեղադրում է հոլանդացի փաստաբանին՝ իր ամուսնու դիակը Երևանից Հոլանդիա ապօրինի տեղափոխելու մեջ:
Մեր տեղեկություններով՝ կինը գրավոր հաղորդում է ներկայացրել դատախազություն։
