Քաղաքացիների ընդունելություն՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում
Այսօր՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված 15 քաղաքացիների:
Ընդունելությանը մասնակցող զինծառայողների ընտանիքների անդամների, ազատամարտիկների և նրանց հարազատների՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղղված դիմումներն ու խնդրանքները բազմաբնույթ են եղել և վերաբերել են առավելապես սոցիալական, իրավական և առողջական ոլորտներին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ քաղաքացիների հերթական ընդունելությանը ներկա են եղել նաև ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող քաղաքացիների խնդիրներին, նրանց հուզող հարցերին, լսելով պատասխանատու անձանց դիտարկումները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել և համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին:
Նշենք, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հաձնարարականով` ներկայացված դիմում-խնդրանքների զգալի մասին տրվել է դրական ընթացք, ընդունելությանը մասնակցող քաղաքացիների բարձրաձայնած որոշ հարցերի էլ լուծում է տրվել հենց հանդիպման ընթացքում:
