Քաղաքացիները կարող են գնալ և վերցնել իրենց մեքենաները. փոխոստիկանապետ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իրականացված ավտոերթի շուրջ 120 մեքենա է տարվել տուգանային հրապարակ։
Այս խնդիրը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննարկեց փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ քաղաքացիները կարող են գնալ և վերցնել իրենց մեքենաները։
Այս պահին վարորդները գնացել են իրենց մեքենաների հետևից:
