Քաղաքացու դին հայտնաբերվել է իր տանը՝ բազմոցին
Հունվարի 29-ին` ժամը 23:55-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 48 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Հրեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1954թ. ծնված Գ.Դ.-ի դին:
