Քաղաքացու մոտից հայտնաբերվել է դեղնավուն հատիկավոր զանգված
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ և Մաշտոցի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 8-ին՝ ժամը 16:00-ին, 16-րդ թաղամասի թիվ 41 շենքի մոտից «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայով բերման է ենթարկվել 1955թ. ծնված Ռաֆիկ Մ.-ն, որի պայուսակի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային 2 փաթեթ:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, դրանցից մեկի մեջ առկա է եղել 14.3 գրամ, իսկ մյուսի մեջ` 2.3 գրամ ընդհանուր քաշով բաց դեղնավուն հատիկավոր զանգված:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
