Քաղաքական էլիտան Մոնակոյում է՝ Սամվել Կարապետյանի ծննդյան տարեդարձը նշելու
Մոսկվաբնակ գործարար, Սամվել Կարապետյանը ծննդյան տարեդարձը պատրաստվում է շքեղ տոնել Մոնակոյում։ Այդ նպատակով օգոստոսի 18-ին Մոնակոյում կլինի հայոց քաղաքական «էլիտան»։ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ տարեդարձին մասնակցելու նպատակով Կարապետյանի սանիկների մի մասն արդեն մեկնել է Մոնակո։
Ոչ վաղ անցյալում հեղափոխական սանիկ՝ Գագիկ Ծառուկյանն ու իր փեսան՝ Հովիկ Աբրահամյանի որդին, արդեն այնտեղ են։ Կմասնակցեն նաեւ սանիկներ Գագիկ Բեգլարյանն ու Սամվել Ալեքսանյանը։ Կարապետյանը նրանց երեխաների քավորն է։ Սերժ Սարգսյանի մասնակցությունը դեռ հստակ չէ։
