Քաղաքական հաշվեհարդար է. «Հանրային ձայն» կուսակցության խորհրդի նախագահ Արտակ Գալստյան
Առաջին դեպքը չէ, ինչ բռնություն են կիրառում «Հանրային ձայն» կուսակցության անդամների, նրանց համակիրների եւ վարչության անդամների դեմ, ինչպես նաեւ առաջին դեպքը չէ, որ արշավ են սկսում հենց «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի դեմ, ով տեւական ժամանակ, որպես քաղաքական եւ հանրային գործիչ բարձրացնում է Հանրության Ձայնը՝ վեր հանելով տարիների խորշերում թաքնված հանցավոր սխեմաներն ու ամենատարբեր բնույթի կոռուպցիոն դրսեւորումներն ու անօրինությունների կծիկը, ինչն էլ կանխատեսելի է, որ կարող է լարված պահել նախկին ու ներկա այն կոռուպցիոներին ու "խոշոր գայլերին՞, որոնց հետքերով գնում է ռազմական ոստիկանության նախկին աշխատակից եւ այդ համակարգի այսպես ասած հնաբնակ՝Վարդան Ղուկասյանը:
Ի դեպ, եթե արձանագրելու լինենք Վարդան Ղուկասյանի եւ նրա կուսակցության շուրջ արձանագրված հանցավոր դեպքերի քրոնիկոնն ու պատկերը, ապա պետք է փաստենք, որ ձեռագրաբանությունը նույնն է, իսկ իրար հաջորդող ու զուգորդող դեպքերը՝ մեկը մյուսից դատապարտելի ու զազրելի:
Փաստ է, որ բոլորովին վերջերս վթարի ենթարկվեց «Հանրային ձայն» կուսակցության վարչության անդամ Լուսինե Ղուկասյանը, ով այսօր էլ հարձակման էր ենթարկվել Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի և ՀՀ ճանապարհային ոստիկանության վարչական շենքի "քթի տակ " եւ «գլխի գագաթային շրջանի սալջարդ, մաշկային հեմատոմա, քերծվածք» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ, եւ այս պահին էլ դեռ հայտնի չէ՝ թե ինչ նոր ամպեր կարող են կուտակվել նույն Լ.Ղուկասյանի եւ առահասարակ կուսակցության վարչության այլ անդամների եւ նրանց լիդերների գլխին, քանի որ կոնկրետ ձեռքեր եւ բնականաբար "մութ ուժեր" ռեպրեսիաների շարք են սկել «Հանրային ձայն» կուսակցության, եւ մասնավորապես Վարդան Ղուկասյանի ու Արտակ Գալստյանի դեմ, քանի որ օրեր առաջ էլ ականատեսը դարձանք, թե ինչպես էր քարերով, "եղաններով" գազազած ամբոխը հարձակվել կուսակցության գրասենյակի վրա, պատռել Վարդան Ղուկասյանի լուսանկարն ու ջարդել կուսակցության գրասենյակի ապակիները՝ փորձելով ըստ էության այս կերպ լռեցնելու Հնարային Ձայնը:
Եւ ըստ էության հարց է առաջանում. ո՞ւր է պետություն կոչվածն ու պատկան կառույց ասվածները, երբ օրը ցերեկով քննչականի քթի տակ մի դեպքում կուսակցության վարչության անդամի վրա են հարձակվում, մյուս դեպքում գրասենյակն են ջարդուփշուր անում, իսկ ահա մեկ այլ դեպքում էլ՝ փակում են կուսակցության ճանապարհը քաղաքական առաջիկա գործընթացներում, քանի որ շատ լավ գիտակցում են որ Ղուկասյանի բարձր վարկանիշն ու օր-օրի այսպես ասած թափ հավաքելը օրվա խաղացողների համար լուրջ խնդիր է, եւ խանգարող հանգամանք, քանի որ իրականում Ղուկասյանի հայտ ներկայացնելը խառնեց շատերի խաղաթղթերը:
Ստեղծված իրավիճակի շուրջ, լրատվամիջոցների հետ զրույցում փակագծեր է բացում «Հանրային Ձայն» կուսակցության խորհրդի նախագահ Արտակ Գալստյանը:
