Քաղաքական մեկնաբան Ռուդիկ Հովսեփյանի վերջին հրաժեշտը(տեսանյութ)
Հունվարի 2-ին ԱՄՆ-ում կյանքից հեռացել էր քաղաքական մեկնաբան, հաղորդավար Ռուդիկ Հովսեփյանը:
Ռուդիկ Հովսեփյանը ծնվել է 1946 թ. հունվարի 28-ին: Նա 1971 թ. նշանակվել է Թատերական ընկերության ստեղծագործական բաժնի վարիչ: Արդեն 1973 թ. ընդունվել է Երևանի դրամատիկական թատրոն որպես դերասան, ապա թատրոնի երաժշտական բաժնի վարիչ: 1991 թ. մշտական բնակության է տեղափոխվել Միացյալ Նահանգներ, որտեղ և վարել է մի շարք հաղորդումներ: 1995 թ. Լոս Անջելեսում բեմադրել է Լլոյդ Վեբըրի «Հիսուս Քրիստոս» ռոք-օպերան:
Առաջնորդարանին կից սրբոց Ղևոնդյաց եկեղեցում Հարազատները, ընկերներն ու մտերիմները վերջին հրաժեշտը տվեցին Ռուդիկ Հովսեփյանին:
