1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը Համազասպյանների ընտանիքի կողքին է լինելու

Հոկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպից հետո, հայտնի է, որ մեկ շաբաթ անց մանկապարտեզը բացվեց, սակայն պատանդ վերցված 3-ամյա Հմայակ Համազասպյանը այլեւս հրաժեշտ տվեց «Մանուշակ» մանկապարտեզին, քանի որ նրան այդ դեպքից հետո տեղափոխել էին այլ մանկապարտեզ:
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը նույնպես, մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, ասելով, որ երխային համար այդպես ավելի լավ կլինի ՝հետագա հոգեբանական խնդիրներից զերծ մնալու առումով հատկապես: Ավելին քաղաքապետարանից տեղեկացանք նաեւ , որ մոտ ժամանակներս ավագանու որոշմամբ փոքրիկը մանկապարտեզ կհաճախի՝ անվճար հիմունքներով:

Իսկ մինչ այդ նկատենք, որ չնայած տարբեր ԶԼՄ-ներում տեղ գտած տարատեսակ հրապարակումների, արմավիրցիները եւս մեկ անգամ երախտիքի խոսքեր հնչեցրեցին միջադեպի օրը Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ` ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի ու նրա գործընկերների ցուցաբերած սխրանքի համար, նշելով, որ Արսեն Այվազյանի արարքը՝ պարզապես անգնահատելի էր:

Արմավիրցիներից շատերը խոսեցին նաեւ այն մասին, որ պատանդառու երեխայի նկատմամբ մարդկային ու լուրջ վերաբերմունք է ցուցաբերվել նաեւ Արմավիր քաղաքապետարանի ու քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի կողմից, ով դեպքի առաջին իսկ օրվանից երեխայի ու նրա ընտանիքի կողիքն է եղել:

Տեղեկացանք նաեւ, որ համայնքի ղեկավարի համապատասխան որոշմամբ Արմավիր քաղաքի 108 թաղամասի 6-րդ փողոցի 378 տանը բնակվող Վահե Համազասպյանի` տվյալ մանկապարտեզ հաճախող վտանգված սանի` Հմայակի ընտանիքին, հատկացվել է միանվագ գումար օգնություն` մանկական պարագաներ, հագուստ, խաղալիքներ, պարեն, որը ըստ համայնքի ղեկավար՝ Ռուբեն Խլղաթյանի շարունակելի է լինելու: Երեխային ու նրա ընտանիքին առաջարկվել է օգնություն բարոյահոգեբանական ծառայության սահմաններում՝ թե հոգեբանի, և թե սոցիոլոգի: Համայնքի ղեկավարը ավագանու անդամների, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ միասին, անձամբ այցելել է Համազասպյաններին, որտեղ նույն առաքելությամբ ներկա է գտնվել նաեւ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ` ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանն իր գործընկերներով:


Ի դեպ, կատարած մասնագիտական բարձր աշխատանքի ու պրոֆեսիանլիզմի համար Արմավիր համայնքի ղեկավար Ռուբեն Խլղաթյանը մեզ հետ զրույցում նույնպես իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց գնդապետին` մանկանը անվնաս փրկելու համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանը ժամը16:25-ի սահմաններում ներխուժել էր Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ եւ պահանջել իր կնոջը: Ու մինչ նրա կինը կներկայանար, տղամարդը մանկապարտեզի սան, 3-ամյա Հմայակ Համազասպյանին նստեցրել է իր գիրկը, դանակը պահել վզին: Իրավապահները շուրջ 4 ժամ բանակցություններ վարեցին եւ վնասազերծելով պատանդառուին՝ կարողացան փրկել 3-ամյա փոքրիկին: Արգամ Հովիկյանն այս քայլին գնացել էր, քանի որ կինը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, հեռացել էր տանից, ընդհատել հղիությունը: Կատարվածում Արգամ Հովիկյանը մեղադրել էր իր նախկին կնոջ՝ Լիլիթ Հովհաննիսյանի տատիկին՝ «Մանուշակ» մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանին: 

 

Սակայն Արմավիր քաղաքի թեժ անց ու դարձը, միայն փոքրիկի միջադեպով չէր, որ հանրության ուշադրությունը սեւեռեց այս քաղաքի վրա: Թեեւ այս միջադեպը, ինչ խոսք արտառոց էր ՝մի շարք առումներով...

Բոլորովին վերջերս, հոկտեմբերի Հոկտեմբերի 22-ին ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սիլիկյան 9 շենքի տեղի ունեցած հրդեհի հետեւանքով 11 ընտանիք հայտնվել էր դրսում:

Image result for Արմավիր քաղաք հրդեհ 9 շենք

Իսկ բռնկված հրդեհի հետեւանքով երկհարկանի շենքից, որտեղ բնակվում էր ավելի քան 20 մարդ, ոչինչ չի մնացել՝ բացի պատերից: Բնակիչներն անգամ չեն կարողացել իրենց հետ դուրս բերել ունեցած իրերը, այդ թվում եւ հագուստները: 

Նկատենք, որ1927 թ-ին, կառույցը պատկանել է Սարդարապատ կայարանին, որտեղ հետագայում ապրել են բամբակ գործարանի բանվորները: Ավելի ուշ այն եղել է Արմավիրի շրջանային դատարանի շենք, կոճակի գործարանի գրասենյակ, որն աստիճանաբար նորից բնակեցվել է գործարանի աշխատողներով: Շենքի բնակիչները փաստացի ապրողներ են, չունեն սեփականության վկայական:
Բնակիչների մի մասը հնաբնակներ են՝ 30-40 տարի ապրել են նույն հասցեում: Նրանք կոճակի գործարանի աշխատողներ են եղել:


Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում առաջին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 22-ին ժամը 22-20-ին, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 8 մարտական հաշվարկ և հրդեհը մեկուսացրել են կեսգիշերն անց՝ ժամը 1-ին: Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ Հովհաննես Մարգարյանի խոսքերով հրդեհի տարածումը միանգամից է եղել, քանի որ շենքը բաղդադյա շինություն է, այսինքն՝ միջնապատերը, հենասյուները, տանիքն ամբողջությամբ փայտյա են:
Հրդեհաշիջումից հետո էլ փրկարարները 2 օր հերթապահել են, քանի որ փլուզման վտանգ դեռ կար, այնուհետև օգնել են դուրս բերել փրկված գույքը, այդ թվում արժեքավոր իրերը և ոստիկանների ներկայությամբ հանձնվել տերերին:

Իսկ Արամվիր քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի (ինչքան էլ որ տարբեր քամիներ փչեցին այդ օրերին տարբեր ուղղություններից ) անմիջապես ձեռք է մկենել բնակիչներին, նրանց տրամադրվել է վրան, ներքնակ, հագուստ եւ սնունդ:
Բացի այդ Արամվիրի քաղաքապետարանը տուժածներին շնչին 60000-ական դրամ է հատկացրել, կացարան առաջարկել՝ ըմբշամարտի մարզադպրոցում, բայց նրանք հրաժարվել են:
Կառավարությունն էլ օրեր առաջ, պահուստային ֆոնդից գումար է նախատեսել հրդեհից տուժածների ժամանակավոր կեցությունը ապահովելու նպատակով: Թեեւ բնակիչները հրաժարվում էլ էին ժամանակավոր կացարաններից ու վարձակալած բնակարաններից:
Տուժածներին առաջարկվել է օգտվել բարեգործական ճաշարանից, հագուստ են բերել, նրանց օգնում են նաեւ հարևան շենքերի բնակիչները:

Հ.Գ Ի դեպ, հանդիպման վերջում, Արմավիր համայնքի բնակիչներից շատերը, ովքեր հաճախակի են տարբեր հարցերում բախում քաղաքապետարանի դռները, մեզ հետ զրույցում նշեցին, որ հիմա ամեն բան լավ հասկանում են, ու գիտակցում թե ինչու են փորձում տեղի-անտեղի առիթով թիրախավորել Ռուբեն Խլղաթյանին, նշելով, որ իրականում քաղաքապետը նորմալ,ադեկվատ ու ժողովրդին հասնող մարդ է. նա մյուս չինովնիկների նման չի թաքնվում իր կաբինետնում ու ժողովրդից հեռանում: Մեր քաղաքապետը ցանկացած միջադեպի, ցանկացած դեպքի ժամանակ մեզ հետ է, մեր կողքին է, ու մեր հոգսը կիսողն է: Իսկ չարախոսներ կան ամեն տեղ, եւ միշտ, բայց նրանց գործը չարախոսելն ու բամբասելն է, իսկ մեր քաղաքի ղեկավարինը՝ գործ անելը:

 

 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan