1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Քաղաքապետ ընտրվում է նա, ում ընտրում է ժողովուրդը

Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքն այսօր կարելի է ասել, որ հանրապետության առաջատար քաղաքներից մեկն է.զարգացած ենթակառուցվածքներով, բարեկարգ ու լուսավոր փողոցներով։ Ինչպես նաեւ չի կարելի անտեսել քաղաքում ստեղծված առկա բարոյա-հոգեբանական մթնոլորտը, որում ինչ խոսք իր լուման ունի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը:

Ստեփանավանի ու ստեփանավանցու հոգսերով ապրող քաղաքապետը, շատերն են մատնանշում, որ քաղաքապետ ընտրվելու առաջին իսկ օրվանից հնարովորինս փորձել է բոլոր խնդիրներին արագ եւ օպերատիվ լուծում տալ:

Ինչպես նշում են Ստեփանավանի բնակիչներից շատերը. «Այսօր Ստեփանավան քաղաքը կերպարանափոխվել է, կարծես թե երիտասարդացել:Կարելի է ասել, որ տարեցտարի քաղաք այցելած զբոսաշրջիկների թիվն էլ որոշակի ավելացել է: Փողոցների բարեկարգում, գիշերային լուսավորություն, կանաչապատում: Փոփոխությունները թվարկելու փոխարեն կարելի է մեկ անգամ այցելել Ստեփանավան եւ փոփոխություններն անմիջապես աչքի կընկնեն: Քաղաքում շարժն աշխուժացել է, նախորդ ընտրություններից հետո էլ, այստեղ բարոյահոգեբանական մթնոլորտը բավականին փոխվել է, քաղաքն ազատ շնչում է»:

Տաղավարում նարդի խաղացող տղամարդիկ խաղով տարված ու ոգեւորված պատմում էին իրենց քաղաքում տեղի ունեցած փոփոխություններից ու անկեծորեն նշում.
«Մի Միշա՝ մի Լոռի, գնացեք, ամեն մեկիդ սենց քաղաքապետ ենք ցանկանում, էսօր մարզի թիվ մեկ քաղաքն ա դառնում Ստեփանավանը, մարդը խոսք տվավ ու արավ:Եթե չհաշվենքմի քանի ծանոթ-մանոթի 30-40 ձեն, որ անցած ընտրություններում տվեցին մյուս թեկնածուներին, ամբողջ քաղաքը մի մարդու պես կանգնել են Ղարաքեշիշյանի կողքին ու ձեն տվել նրան: Մեծի հետ մեծ ա, փոքրի հետ՝ փոքր: Էնենց տպավորություն ա, որ էս մարդը սաղ քաղաքի փոքրին ու մեծին ճանաչում ա:Սաղ կյանքը քյասիբների հետ ա աշխատել դրանիցն ա, սաղի հոգսին ծանոթ ա, նեղին հասել ա ու գիտի ով ինչի կարիք ունի»:

Քաղաքի բնակչուհիներից մեկն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ, հիմա քաղաքային իշխանությունները ձգտում են Ստեփանավանը դարձնել, իսկապես, տուրիստական քաղաք, ծրագրավորում են քաղաքում հյուրանոցային համալիրներ կառուցել, ստեղծել բոլոր պայմանները օտարերկրյա եւ տեղացի զբոսաշրջիկների ուշադրությունը դեպի իրենց քաղաքը հրավիրելու համար:

Իսկ թե ինչպես է գնահատում իր կառավարման տարիները Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, եւ  թե ինչպիսի ծրագրեր ունի առաջիկայում, փորձեցինք պարզել հենց նրանից:

Պարոն Ղարաքեշիշյան, հե՞շտ էր քաղաքապետի աթոռը ստանձնելը, եւ ինչքանո՞վ Ձեզ հաջողվեց իրականացնելու Ձեր առջեւ դրված խնդիրները:

-Շատերին կարող է թվալ , թե դա հեշտ աշխատանք է, ու խաղ ու պար, բայց դա իրականում  այդպես չէ: Նախ եւ առաջ, քաղաքապետ ընտրվում է նա, ում ընտրում է ժողովուրդը։ Իսկ դրանից հետո, ինչ խոսք, գալիս է մեծ պատասխանատվության պահը:

Նախկին քաղաքապետը, գիտեք իմ եղբայրն էր, ով այս քաղաքում նույնպես ներդրում է ունեցել իր աշխատած տարիներին։ 2012թ-ի սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններին առաջադրեցի իմ թեկնածությունը, իսկ ընտրություններից մոտ 1,5 ամիս առաջ ընդգրկվեցի Հանրապետական կուսակցության շարքերը:
Ու հիմա էլ ես անկեղծ պիտի խոստովանեմ, որ քաղաքում բոլորին վերաբերում եմ իմ հարազատի պես:

Ստեփանավանում այսօր գոյություն ունեցող ո՞ր հիմնախնդիրն եք համարում առավել կարևոր:

–Ամենամեծ խնդիրն այսօր արտագաղթն եմ համարում։ Ցավոք սրտի,  մեր երկրի առջեւ ծառացած բազում հիմնախնդիրների պատճառով, մեր հայրենակիցների մի մեծ բանակ տարիների ընթացքում բռնեց  արտագաղթի ճանապարհը, որի  համար կարծում եմ ցանկացած հայ պետք է մտահոգվի: 

-Ինչպես նկատեցինք քաղաքը առանձնանում է յուրահատուկ մաքրությամբ:Կարծես թե ոչինչ չի խնայվում քաղաքի մաքրությունը պահպանելու համար:

-Իսկապես, քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրության առումով Ստեփանավանում վերջին տարիների համեմատությամբ դրական փոփոխություն են արվել; Ստեփանավանն անցած տարի արժանացավ «ՀՀ լավագույն մաքուր քաղաք կոչմանը», ինչի համար մենք մեծ աշխատանք ենք իրականացրել։ Ամեն առավոտ «Ստեփանավանի կոմունալ տնտեություն» ԲԲԸ-ի աշխատակիցները մաքրում են քաղաքի փողոցները, որին հաջորդում է ավլվածքի հեռացման և աղբահանության աշխատանքները քաղաքի փողոցներից, բազմաբնակարան շենքերի ու անհատական տների բակերից, քաղաքի բոլոր թաղամասերից: Նախկինում աղբը փողոցում գցելը շատերն արդարացնւմ էին անհրաժեշտ քանակությամբ աղբարկղերի բացակայությամբ, սակայն միայն անցած տարի Ստեփանավանում` բազմաբնակարան շենքերի բակերում, փողոցներում ու պուրակներում, տեղադրվել ենք Ֆրանսիայի Դեսին քաղաքից բերված եվրոպական ստանդարտներին համապատասխան ավելի քան 400 աղբարկղ, 50 աղբարկղ էլ ձեռք է բերվել համայնքային բյուջեի միջոցներով: Քաղաքի սանիտարական մաքրությանը խստորեն հետևում եմ անձամբ :

-Պարոն Ղարաքեշիշյան, քաղաքում բավականին ակտիվ է մշակութային անցուդարձը, սպորտային կյանքը։ Կխնդրեի այս մասին առավել մանրամասն ներկայացնել ։

-Այն ամենն ինչ ստեղծում ենք ինքներս, մեզ շրջապատող աշխարհն է՝ մշակույթը։ Տարիների ընթացքում մշակութային շատ օջախների հետ խնդիրներ կային , որոնց շահագործումը մեծ գումարների հետ էր կապված։ Մեծ աշխատանքներ կատարեցինք մշակութային օջախների պահպանման գործում։ Քաղաքապետարանի ենթակայության տակ ունենք գրադարաներ, որոնք գործում են բնականոն հունով և տարեցտարի դրանք համալրվում են նոր գրքերով ու գրականությամբ։

Հիմնականում շատերի մոտ այն տպավորությունն է, թե Ստեփանավան քաղաքն այնքան մեծ բյուջե ունի, որ միանգամից կվերանորոգի ու այսօրվա ժամանակներին հարիր տեխնիկայով կապահովի գրադարանները։ Ցանկալի է, որ ունենանք նման հնարավորություններ, բայց մեր գերխնդիրը եղել է այդ գրադարանները պահպանելը, դեռ ավելին՝ պահում ենք աշխատողներին, բարձրացրել նրանց աշխատավարձերը և պահպանել ու ավելացրել գրքերի ֆոնդը։ Ճիշտ եք նկատել, մշակութային կյանքը մեզ մոտ ակտիվ է։

Ունենք մշակութային օջախներ, արվեստի, երաժշտական դպրոցներ։ Քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են մանկապարտեզներ, սպորտ-դպրոցներ։Ազգային բոլոր ծեսերի և ծիսակատարությունների, պետական ու եկեղեցական տոների առթիվ կազմակերպում ենք բազմաթիվ մշակութային և զանգվածային միջոցառումներ։ Մարզադպրոցներ հաճախող բոլոր սաների համար մարզումները կազմակերպվում են անվճար և պատահական չէ,որ այս բնագավառում ստեփանավանցիները գրանցել են բազմաթիվ հաջողություններ։ Մեր մարզիկները նշանակալի հաջողություններ են ունեցել շախմատի, ֆուտբոլի, ծանրամարտի, բազկամարտի տարբեր մրցաշարերում։

Աննա  Սարգսյան 

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan