Քաղաքապետերը տեղյակ չեն Սևան-Լճաշեն ճանապարհին երեխաներ տեղափոխող ավտոբուսի շրջվելու մասին
Արդեն հայտնել էինք, որ այսօր ժամը 11:00-ին Սևան-Լճաշեն ճանապարհահատվածում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով 9 հոգի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի հիվանդանոց:
Երեխաների առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու նպատակով զանգահարեցինք Սևանի հիվանդանոց, սակայն մեր զանգերին չպատասխանեցին:
Իսկ Սևանի քաղաքապետարանից Asekose.am-ին հայտնեցին, թե չգիտեն, որ իրենց մոտ նման պատահար է եղել: Զարմանալին այն, որ չնայած դեպքից ավելի քան 2 ժամ է անցել, սակայն նույն պատասխանը մենք ստացանք նաև Լճաշեն համայնքի ղեկավարից:
