Քաղավիացիայի նախկին պետի որդու դին է հայտնաբերվել
Երևանում, դեկտեմբերի 16-ի առավոտյան Շենգավիթ համայնքում, գտնվող մի տնակում հայտնաբերվել է երիտասարդի դի` հրազենային վնասվածքով:
Ավելի ուշ պարզվել է, որ նա 26-ամյա Սուրեն Մարգարյանն է: Նախնական տեղեկություններով, ինքն է երկփողանի որսորդական հրացանից կրակել իր պարանոցի շրջանում: Շրջանառվում է վարկած նաև, որ իրեն են կրակել:
Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, մանրամասները կպարզվի նախաքննության ավարտից հետո: Շշուկներ կան, որ երիտասարդը նախկին քաղավիացիայի նախկին պետի որդին է:
