Քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծվել
«Ազգ» շաբաթաթերթը գրում է. «Ռուսաստանի գիտություններ ակադեմիայի ակադեմիկոս, օնկոլոգ Լեւոն Մկրտչյանը, որին ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը օրերս «Ոսկե աստղ» պատվո նշան հանձնեց, ստեղծել է քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ. «Ես քսանհինգ տարի աշխատել եմ` պրոֆիլակտիկ հակաքաղցկեղային պատվաստանյութ ստեղծելով: Ընդգծում եմ`պրոֆիլակտիկ, քանի որ այժմ աշխարհում կա մոտ երեսուն թերապեւտիկ պատվաստանյութ: Փորձակումների ընթացքում պարզ դարձավ, որ պատվաստանյութը ոչ միայն բարձրացնում է հակաքաղցկեղային բնական դիմադրողականությունը, այլեւ ինչ-որ չափով նպաստում, որ քաղցկեղ չառաջանա։ Ինչ-որ չափով եմ ասում, քանի որ օնկոլոգիայում ընդունված չէ միանշանակ բնորոշումներով առաջնորդվել։ Պատվաստանյութի շնորհիվ ոչ միայն քաղցկեղը կկանխարգելվի, այլեւ քաղցկեղի վիրահատությունից հետո հնարավոր կդառնա մետաստազների չառաջացումը, երբ հետացվի փոքր ուռուցքը, ճառագայթային բուժմամբ բարելավում արձանագրվի»։
