Քեռին անառակաբարո գործողություններ է կատարել 11ամյա զարմուհու նկատմամբ
Քրոջ դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ մեղադրվող 31-ամյա քեռու գործով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել դատարան:
Ըստ մեղադրանքի՝ քեռին անառակաբարո գործողություններ է կատարել քրոջ 11 տարեկան դստեր նկատմամբ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ քեռին քրոջ դստեր հետ տանը մենակ լինելով երեխայի կանչել է երեխային ննջասենյակ՝ իբրև թե օգնի իրեն, համակարգչից օգտվել: Ապա խնդրել է ինտերնետում մերկ աղջիկների նկարներ փնտրել, իսկ դրանք նայելուց հետո խնդրել է երեխային բարձրացնել շապիկը:
Երբ աղջիկը կատարել է քեռու խնդրանքը, վերջինս սկսել է անառակաբարո գործողություններ կատարել նրա նկատմամբ:
Քեռուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը
