ՔԻՉ ԱՌԱՋ. Արտակարգ իրավիճակ Երևանում...
Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Հրազդանի կիրճում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, «Սանիթեք» ընկերության աշխատակիցների մեղքով մոտ 20 մետր երկարությամբ ճանապարհի հետապատի փլուզում է տեղի ունեցել: Այս պահին նշված վայրում աշխատում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները, ինչպես նաև Միջազգային էներգետիկ կորպորացիայի ներկայացուցիչները:
Մանրամասն` shamshyan.com
