Քիչ առաջ հակառակորդը կրակել է սահմանամերձ Բարեկամավանի ուղղությամբ
Analitik.am-ի տեղեկություններով, քիչ առաջ ադրբեջանական կողմը կրակել է սահմանամերձ Բարեկամավանի ուղղությամբ: Ինֆորմացիայի իսկությունը ճշտելու համար մեր թղթակիցը կապ հաստատեց Բարեկամավան համայնքի ղեկավար Գարիկ Աբազյանի հետ: Նա հաստատեց ինֆորմացիան՝ նշելով, որ մի քանի կրակոց է հնչել, կրակել են փոքր տրամաչափի զենքից: Համայնքապետը նաև հավելեց, որ գյուղը վնասներ չի կրել:
