Քիչ առաջ հարձակման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը
Մոտ կես ժամ առաջ հարձակման է ենթարկվել Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
Ինչպես հայտնում է «ilur.am»-ը, անհայտ անձը կամ անձինք հարձակվել են Մանուկյանի վրա վերջինիս տան շքամուտքի մոտ։ Պատգամավորը վնասվածքներ է ստացել։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները։
Արամ Մանուկյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր։
Դեպքի վայրում գտնվող ոստիկանները բացատրություն են վերցնում Արամ Մանուկյանից:
Մանուկյանի վրա հարձակում է գործել միջին տարիքի չդիմակավորված, գլխարկով տղամարդ, ժամը 20:10-ի սահմաններում: Նա առանց որևէ խոսքի մեկ հարված է հասցրել պատգամավորի դեմքին և դեպքի վայրից դիմել փախուստի: Այս մանրամասները Արամ Մանուկյան բնակարանի մոտ հավաքված բազմաթիվ լրագրողներին հայտնեց Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը:
Այս պահին Արամ Մանուկյանը զննման նպատակով` հիվանդանոցում է:
Քիչ առաջ դեպքի վայր են ժամանել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները
