Քիմ Քարդաշյանի քույրը պատմել է իր և Ջասթին Բիբերի հարաբերությունների մասին (լուսանկարներ)
Քենդալ Ջենները օրերս հարցազրույց տվել Good Morning America-ի եթերում: Այն հարցին, թե ինչու է Քենդալն արգելում քույրերին մասնակցել իր ցուցադրություններին, որտեղ ինքը պետք է հանդես գա՝ մոդելն ասել է․
«Դա փոխադարձ համաձայնեցված է։ Եթե քույրերս նստած լինեն ցուցադրության ժամանակ, ապա նրանք կշեղեն իմ ուշադրությունն այն գործից, որը ես անում եմ»։
Քենդալը նաև անդրադարձել է Ջասթին Բիբիերի հետ իր հարաբերություններին և հայտարարել, թր իրենք սովորական ընկերներ են և Ջասթինն իրենց ընտանիքի վաղեմի բարեկամն է, ում բոլորը սիրում են:
Նշենք, որ Քենդալ Ջեններին մեղադրոմ էին Ջասին Բիբիերի և Սելենա Գոմեսի բաժանման մեջ։
