Քիմ Քարդաշյանը ամուսնու հետ փայլում է բարձրաշխարհիկ միջոցառմանը (լուսանկարներ)
Անցած շաբաթ Լոս Անջելեսի Արվեստի թանգարանում տեղի է ունեցել հանդիսավոր գալա-երեկույթ՝ հաջակցություն կերպարվեստի ու կինոարվեստի: Երեկույթը կազմակերպվել էր ի պատիվ հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի և նկարչուհի Բարբարա Քրյուգերի՝ հայտնում է viva.ua-ն:
Բարձրաշխարհիկ միջոցառմանը փայլել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Դեմի Մուրը, Սալմա Հայեկը ու Սինդի Քրոուֆորդը:
Նորաձև գալա-երեկոն չէր կարող բաց թողնել Քիմ Քարդաշյան ու Քանյե Ուեսթ աստղային զույգը: Քիմը հագել է Gucci-ի երեկոյան զգեստ, իսկ ամուսինը՝ ոճային կաշվե տաբատ, սպիտակ վերնաշապիկ ու սև բաճկոն:
