Քիմ Քարդաշյանը զայրացել է
Քիմ Քարդաշյանը զայրացել է ու չի վախենում դա ցույց տալ: Անդրադառնալով բամբասանքներին, թե ինքն ու ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը երկրորդ երեխա ունենալու համար փոխնակ մոր ծառայություններից են օգտվում` ռեալիթի TV աստղը թվիթերում մի շարք գրառումներ է արել և հերքել այդ լուրերը:
Ոչ բոլորն են Քիմի երկրպագուն: Նրանցից է նաև Ուենդի Ուիլյամսը, ով իր թոք շոուի ժամանակ հայտնել է, որ կարծում է, որ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պատրաստվում են փոխնակ մոր միջոցով երեխա ունենալ, իսկ Քիմն ամեն ամիս արհեստական փոր է կրելու:
Թվիթերի իր գրառումներից մեկում Քիմը նշել է, որ եթե պատրաստվեր փոխնակ մոր միջոցով երեխա ունենալ, կասեր այդ մասին:
