Քննարկել են հայ-իրանական համատեղ ֆիլմ ստեղծելու հարցը
Հոկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեպան Մոհամմադ Ռեյիսին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրանական համատեղ ֆիլմ ստեղծելու և երկկողմանի հետաքրքրություններ ներկայացնող մի շարք այլ հարցեր: Դեսպան Ռեյիսիի խոսքով՝ հայ-իրանական հարաբերություններում կարևոր դերակատարում է ունեցել և ունենում է Իրանի հայ համայնքը, որն ունի դարերի պատմություն և հայ-իրանական բարեկամության լավագույն ապացույցներից է: Հայ-իրանական փոխադարձ կապերը ունեն կառուցողական բնույթ և զարգանում են բոլոր բնագավառներում: Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին երկու երկրների միջև ջերմ գործակցության և կապերի խորացմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև Իրանի հայ համայնքի նկատմամբ դրսևորած ուշադրության համար: