Քննարկում՝ Կարեն Անդրեասյանի ղեկավարությամբ (ֆոտոշարք)
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ կազմակերպել էր քննարկում կլոր սեղանի շուրջ: Քննարկմանը մասնակցում էին տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ ԿԳՆ Արմեն Աշոտյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, քննչական կոմիտե նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և այլ պաշտոնատար անձինք: Հանդիպման ժամանակ քննարկվեց, թե որքանով է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության ֆունկցիան մյուս գերատեսչություններում:
