Քննարկում՝ ՌԴ և ՀՀ Զինված ուժերի կիրառման պլանավորման հարցերի շուրջ
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև 2014թ. երկկողմ համագործակցության պլանով նախատեսված զինված ուժերի կիրառման պլանավորման հարցերի քննարկմանը դեկտեմբերի 10-ից 12-ը կմասնակցի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Դավթյանի գլխավորած աշխատանքային խումբը:
Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
