Քննարկվեց նախարարությունները իրարից առանձնացնելու հարցը
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում վերջին պահին մտցվեց Տարածքային կառավարման նախարարությունը Արտակարգ իրավիճակների նախարարությունից առանձնացնելու հարցը: Նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ Կառավարության կառուցվածքի մասին օրենքում, անջատել ՏԿՆ-ն ԱԻՆ-ից, իսկ «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և զարգացման» բառերով:
