Քննարկվելու է Ռուսաստանի ու Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության կարգավորման հարցը
«Коммерсантъ» թերթի փոխանցմամբ Բաքվում այսօր կայանալու է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը,որի ընթացքում քննարկվելու է Ռուսաստանի ու Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության կարգավորման հարցը: Ըստ հիշյալ աղբյուրի ռազմական ոլորտում Ռուսաստանի և Ադրբեջանի հիմնական խնդիրները կապված են սպառազինության վերաբերյալ պայմանագրերի իրականացման հետ, որոնք կնքվել են դեռևս մի քանի տարի առաջ: Հիմնական բարդությունն Ադրբեջանի գումարի բացակայությունն է՝ պարտքերը մարելու համար։ Ըստ ամենայնի նավթի գների անկումն ազդել է Ադրբեջանի տնտեսական վիճակի վրա:
