Քննիչն ու դատախազը պնդեցին, որ Սյունիքի գործով հիմնավոր ու օրինական որոշումներ են կայացրել
Փաստինֆոն գրում է.Քննիչն ու դատավարական հսկողություն իրականացնող դատախազն այսօր խնդրեցին մերժել Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ աղմկահարույց միջադեպի գործով նախաքննական մարմնի կայացրած որոշումների դեմ դիմող կողմի բողոքները՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Դիմող ու դիմող Էմիլ Բուդաղյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը վիճարկում են մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, ու Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ու Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումները:
Քննիչ Արսեն Մովսիսյանն ընդգծեց, որ նախաքննական մարմինը բավարար ապացույցներ է ունեցել և դրանց հիման վրա էլ կայացրել դիմողների կողմից վիճարկվող՝ հանցակազմի բացակայության հիմքով մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, ու Զարզանդ Նիկողոսյանի քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումները:
Ըստ քննիչի՝ նրանց իրավաչափ գործողություններին ճիշտ քրեաիրավական գնահատական է տրվել՝ դրանք տեղավորվում են անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտի իրավապայմանների մեջ:
Քննիչը միաժամանակ պնդեց, որ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ նրա մահվան հիմքով:
Նա ընդգծեց նաև, որ Ավետիք Բուդաղյանը կատարել է հանցագործություն՝ սպանության փորձի հատկանիշներով, սակայն «չի կարող քրեական հետապնդում իրականացվել, եթե անձը մահացել է»:
Ըստ քննիչի՝ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ կայացվել է քրեական հետապնդում չիրականացնելու որոշում՝ «ոչ արդարացման հիմքով»:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
