Քոչարյանի որդի Սեդրակն ու Գուրգեն Արսենյանը Արմավիրի մարզում խոշոր հողատերեր են.video
Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքը կարելի է համարել «օլիգարխների տարածք»: Գյուղում խոշոր հողատերերի անունները «Առաջին լրատվական-ին ներկայացնում է Տալվորիկի համայնքապետի տեղակալ Իսրայել Թամոյանը: Գյուղում խոշոր հողատերեն Իջևանի գինու գործարանի և Բաղրամյանի ալրաղաց գործարանի սեփականատեր Էմին Եղիազարյանը, ՌոբերտՔոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը,Նորիկ Պետրոսյանը: Գյուղացիներն ասումեն, որ նա ԱԺպատգամավոր Ալեքսան Պետրոսյանի ազգականն է: Ի դեպ, պատգամավոր, ՄԱՊ գործարանի սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը նույնպես խոշոր հողատեր է Տալվորիկում: ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ այստեղ հողատարծք ունի: Խոշոր հողատերերի ցանկում Իսրայել Թամոյանը նշում է նաև Արտակ Սարգսյանի անունը,բայց վստահեցնում է, որ խոսքը ՍԱՍ-ի Արտակի մասին չէ, իսկ գյուղացիներն էլ պնդում են՝ հենց իրենն է:
«Առաջին լրատվական»-ը հետաքրքրվում է Տալվորիկում ե՞րբ է մեկնարկել հողերի վաճառքը: Համայնքապետի տեղակալը նշում է. «Հիմնականում Արմավիրի նախկին մարզպետի՝ Ալբերտ Հերոյանի ժամանակ, որից հետո ակտիվորեն վաճառքը ընթացելէ»:
Մանրամասները`:
