1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Քոչարյանը գեներացնում է Ջրառատի միջադեպը

1in.am-ը գրում է .

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում անցած կիրակի օրը տեղի ունեցած դեպքերի շուրջ զարգացումներն ու կրքերը թեժանում են: Հիշեցնենք, որ մարտի 12-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարել էր, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանը, ով փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, սպառնալիքներ է հնչեցրել գյուղի բնակիչ իրենց համակրի նկատմամբ։

Իսկ երեքշաբթի օրն արդեն վիճաբանություն է տեղի ունեցել ՕՐՕ-ի համակրի և գյուղապետի միջև, որի ժամանակ վերջինիս բարեկամներից մեկի մոտ եղած հրազենից կրակ է արձակվել: Միջադեպի հետևանքով այս անգամ էլ վիրավորվել են երեք հոգի։ Երեքշաբթի երեկոյան ՕՐՕ դաշինքն այդ դեպքի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես նշված է. «Մարտի 14-ին ՀՀԿ-ականները հրոսակային հարձակում են գործել 16-ամյա պատանու վրա, նրան դաժան ծեծի ենթարկել, պատճառելով մարմնական վնասվածքներ: Քիչ անց գյուղապետարանից անակնկալ հարձակման են ենթարկվել պատանուն օգնելու դուրս եկած նրա հարազատները: Այս անգամ նրանց դեմ կիրառվել է ինքնաձիգ, ընդ որում՝ դեպքի վայրում ներկա են եղել նաև ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք դարձյալ որևէ քայլ չեն ձեռնարկել այս հանցագործությունը կանխելու ուղղությամբ: Հարձակման հետևանքով հրազենային և այլ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել չորս հոգի, այդ թվում մեկ պատանի, որոնք այժմ գտնվում են հիվանդանոցում»:

Իր հերթին պարզաբանում էր ներկայացրել նաև ոստիկանությունը, թե նախնական տեղեկություններով՝ վիճաբանությունը ծագել է Ջրառատի դպրոցում, ավելի ուշ վեճի մասնակիցներին միացել են այլ գյուղացիներ: «Փորձ է արվել կիրառել ինքնաձիգ, ներկաները փորձել են կանխել դա, ինչից հետո հնչել են կրակոցներ»,- նշված է ոստիկանության պարզաբանման մեջ:

Ինչևէ, սա ապրիլյան խորհրդարանական ընտրություններին ընդառաջ առաջին աղմկոտ միջադեպն էր, որի մի կողմում իշխանություններն են, մյուս կողմում՝ ՕՐՕ դաշինքը: Իսկ իշխանություններին անհրաժե՞շտ էր նախընտրական շրջանում նման միջադեպ գրանցել: Չէ որ նրանք անբիծ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություններ են անում: Իշխանությունները թեև ռեյտինգային ընտրակարգ են ներդրել, բայց հասկանալով դրա առաջացրած լարվածությունը՝ բոլոր ընտրատարածքներում իրենց ռեյտինգային թեկնածուներին ստիպում են միջադեպեր չառաջացնել: Միակ միջադեպը գրանցվել էր Արարատի մարզում Հանրապետական կուսակցության թեկնածուներ Մուրադ Մուրադյանի և մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբոր՝ Արայիկ Գրիգորյանի մասնակցությամբ: Բայց Սերժ Սարգսյանն անմիջապես բոլորին հավաքել էր ու խստիվ հրահանգել՝ այլևս նման արարքներ թույլ չտալ: Հատկապես, որ ՀՀԿ-ն ու իր ռեյտինգային տեկնածուներն ունեն հզոր ֆինանսական ու վարչական լծակներ, որոնց օգնությամբ կարող են անաղմուկ հաջողություն գրանցել ընտրություններում:

Ուրեմն ո՞ւմ էր անհրաժեշտ նման նախընտրական աղմուկ բարձրացնելը և քաղաքական դաշտի ու հանրության ուշադրությունն իր վրա գրավելը: Գուցե միջադեպի մյո՞ւս կողմին՝ հենց ՕՐՕ-ին: Չէ որ դա կարող է այդ դաշինքին հնարավորինս ճանաչելի դարձնել, հնարավորինս հնչեղ իրադարձությունների կիզակետում դնել: Հատկապես, որ ապրիլյան ընտրությունների վերաբերյալ վերջին սոցհարցումների համաձայն՝ դաշինքի վարկանիշը գոնե 2 տոկոսի չէր հասնում: Եվ Ջրառատում կատարված միջադեպը ոչ միայն հանրությանը հայտնի դառնալու համար շատ հարմար առիթ էր, այլև այն կարող են օգտագործել որպես իշխանությունների կողմից իրենց վրա ճնշում գործադրելու փորձ, ինչը և անում են: Հատկապես, որ ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը հաճախ է հայտարարում, որ իրենք են միակ ընդդիմությունը, և իշխանություններն փորձում են վարկաբեկել ու ճնշել իրենց: Հավանաբար հենց այդ պատճառով էլ նրանք որոշեցին այդ միջադեպը թեժացնել ու այսօր արդեն շարունակական դարձնել:

Եվ իզուր չէ, որ այդ միջադեպի առնչությամբ շտապեց պարզաբանում տալ նաև ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ-ի նախընտրական քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը, ով «Ազատություն» ռադիոկայանին այսպես էր ասել. «Որոշ լրատվամիջոցներ ցանկանում են այս ընտրություններին քարոզչական մի սյուժե հորինել, սարքել՝ հակադրելով ՕՐՕ-ն ՀՀԿ-ին: Նման հակադրությունների կարիք բացարձակապես չկա: Ես հասկանում եմ, որ քարոզչական տեսակետից դա գուցե ձեռնտու է նաև ՕՐՕ-ին, որովհետև, հակադրվելով քաղաքական ամենամեծ և հավակնություններ ունեցող իշխանական ուժին, շանս են տեսնում իրենց ռեյտինգի բարձրացման, բայց մենք այդ խաղը չենք խաղալու»:

Եվ այսպես՝ ՕՐՕ-ին ու նրա հովանովորներին ինչ-որ չափով հաջողվեց աղմուկ բարձրացնել և ուշադրություն գրավել: Ի դեպ, այս միջադեպի շրջանակներում հետաքրքիր է նաև հովանավորների հանգամանքը: Արդեն իսկ ընդունված կարծիք կա, որ այդ դաշինքի տետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը: Չէ որ դաշինքն իրականում ղեկավարում է նրա դաշնակից Սամվել Բաբայանը: Բացի այդ, Ռ. Քոչարյանի դաշնակիցն է մինչև այժմ համարվում նրա նախագահության շրջանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Եվ Ջրառատի միջադեպի հետևում կարծես թե հենց նրանց շունչն է զգացվում:

Այս ընտրությունները Ռ. Քոչարյանի, Ս. Բաբայանի ու նրանց դաշնակիցների համար իշխանության գալու թեև թույլ, բայց վերջին շանսերն են, ինչին փորձում են ամեն գնով հասնել: Եթե անգամ չկարողանան հասնել, ինչը ավելի հավանական է, գոնե օգտագործելով բոլոր հնարավոր լծակները՝ կարողանան հաղթահարել դաշինքի համար նվազագույն համարվող 7 տոկոսի շեմն ու անցնել Ազգային ժողով: Այնտեղ արդեն կարող են համագործակցել այլ ոչիշխանական ուժերի հետ ու իշխանությունների համար գլխացավանքներ առաջացնել:

 

Եվ եթե անգամ դա էլ չիրականանա, ՕՐՕ-ի հովանավորները կբավարարվեն այս ընտրություններն էլ հարամելու փորձով: Նրանք ամեն ինչ կանեն, որ այս ընտրություններն էլ իշխանությունների վրա թանկ նստեն: Որ այս ընտրությունների հետևանքների, ինչպես 2008թ. նախագահական ընտրությունների հետևանքներն ու ցնցումները իշխանությունները երկար տարիներ կրեն՝ իրենց բոլոր բացասական ազդեցություններով, ներքին ու արտաքին ճնշումներով: Ահա թե ինչու կամ իրականում ովքեր են թեժացնում Ջրառատի միջադեպը:

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan