Քրդական լրատվամիջոցներ. Թուրքիան կվախենա ԻԼԻՊ-ի դեմ բացահայտ պատերազմից
Հուլիսին Թուրքիան եւ ԱՄՆ-ն ԻԼԻՊ-ի դեմ պայքարը խորացնելու հարցում առաջին, չնայած ոչ ամուր համաձայնությանը հասան:
Քրդական Rudaw գործակալության հաղորդմամբ՝ Անկարան ամերիկյան ինքնաթիռներին թույլ տվեց օգտագործել իր օդային տարածքն ու բազաները, այդ թվում՝ Ինջիրլիքի ռազմաբազան: Ի պատասխան, Վաշինգտոնը համաձայնեց նրան, ինչից Թուրքիան երկար էր սպասել. «անվտանգության գոտի» Սիրիայի հյուսիսում:
Չնայած այդ ազատ գոտու մանրամասները դեռեւս չեն մշակվել, որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Թուրքիայի նպատակն է՝ Սիրիայի քրդական երեք շրջաններին թույլ չտալ միավորվել, որոնք իրենն է համարում քրդական Ժողովրդավարական միություն կուսակցությունը: Այս մասին գրում է:
«Կարծում եմ՝ Թուրքիան ցանկանում է սեպ խրել, որպեսզի քրդերը չկարողանան վերահսկել ամբողջ սահմանը»,- Rudaw-ի հետ զրույցում նշել է Վաշինգտոնի ինստիտուտի վերլուծաբան Դեւիդ Փոլաքը: «Ինձ չի թվում, որ ԱՄՆ-ն մտածում է հարցի այդ կողմի մասին, բայց պատրաստ է Ինջիրլիքի դիմաց ընդունել այդ գինը»,- հավելել է նա:
Նա չի համարում, որ Վաշինգտոնի հետ համաձայնությունից հետո Թուրքիան բացահայտ պատերազմ կսկսի ԻԼԻՊ-ի դեմ՝ վախենալով պատասխան գործողություններից:
«Շատ լավ է, եթե նրանք վերահսկեն սահմանը: Բայց եթե Թուրքիայի ներսում ահաբեկչություններն ուժեղանան, ամեն ինչ կարող է փոխվել»:
մանրամասն՝այստեղ:
