Քրդերը Փարիզում ծեծել են ցուցարար ադրբեջանցիներին, Բեռլինում եւ Շտուտգարտում՝ թուրքերին
Քրդական աշխատավորական կուսակցության դրոշներով տասնյակ երիտասարդներ հարձակվել և ծեծի են ենթարկել Փարիզում Հայաստանի դեսպանատան մոտ ցույց անող մի խումբ ադրբեջանցիների:
Իսկ Գերմանիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել ցույցեր Թուրքիայի կառավարության քաղաքականության կողմնակիցների և պատասխան բողոքի ակցիաների՝ քրդերի և ձախ խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Բեռլինում քրդերը հարձակվել եւ ծեծել են թուրք ցուցարարներին: Նրանք իրավապահների վրա նետել են քարեր և հրատեխնիկա, կան ձերբակալվածներ: Լոկալ բախումներ են տեղի ունեցել նաեւ Շտուտգարտում, Քյոլնում, Համբուրգում և Մայնի Ֆրանկֆուրտում: Տուժել են ոստիկաններ:
Հարյուրավոր թուրքեր և քրդեր մասնակցել են ցույցերի նաև Հանովերում եւ Բրեմենում:
