Քրեական գործ՝ իրականացված ապօրինի անտառհատումների փաստի առթիվ (տեսանյութ)
Shabat.am-ը գրում է. Պաղջուր գետի հովտում իրականացված ապօրինի անտառհատումների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ Պաղջուր գետի հովտում իրականացված ապօրինի ծառահատումների մասին 2014թ-ի նոյեմբերին ահազանգեցին Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը եւ բնապահպան Գոռ Հովհաննիսյանը: Նշենք, որ այդ ժամանակ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարեց, որ նշված տարածքում ապօրինի հատվել է 12 ծառ:
Հարուցված քրեական գործի քննության համար հունվարի 14-ին «Լաստիվեր» կոչվող հանդամասի և «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի թիվ 1 պահաբաժնի անտառային ֆոնդի տարածքներում կատարվեց զննություն, ծառերի չափագրում ՀՀ քննչական կոմիտեի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ը շահագործող «Մեգաէներջի» ՍՊԸ-ի ներկայացուցիչների եւ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի մասնակցությամբ եւ կազմվեց արձանագրություն:
մանրամասները` սկզբնաղբյուրում
