Քրեական գործ չի հարուցվի Սուրեն Սարգսյանին ծեծի ենթարկելու դեպքով
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանիn ծեծի ենթարկելու դեպքով քրեական գործ չի հարուցվի: Ոստիկանության լրատվական ծառայությունից shabat.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեկտեմբերի 20-ին որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հատկանիշներով: Ըստ այդմ՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, եթե բացակայում է դիմողի բողոքը:
Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ծեծի են ենթարկել երեք ազատամարտիկների, երկու ՀԱԿ անդամի: Ծեծի են ենթարկվել Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանը. Սուրեն Սարգսյանը, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:
