Քրեական գործ է հարուցվել ուռուցքաբանության դիսպանսերի տնօրենի նկատմամբ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քրեական գործ է հարուցվել «Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ տնօրենի կողմից կատարված պաշտոնական կեղծիքի և յուրացման փաստի առթիվ:
ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1 կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական կեղծիք և պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում:
Հարուցված գործը, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, առնչվում է 2010թ. ապրիլի 24-ից մինչև ապրիլի 26-ն ընկած ժամանականհատվածին:
