1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Քրեական գործով նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում.Լիանա Բալյան

ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՆԿՅՈւՆ 

 

Հարցին պատասխանել է ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ, փաստաբան Լիանա Բալյանը

-Երեւան քաղաքի բնակիչ  Ն. Մարգարյան 

Տղաս մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածով: Արդեն 8 ամիս է նախաքննություն է ընթանում, իսկ քննիչը արդեն երրորդ անգամ դատարան է ներկայացնում տղայիս կալանքը երկարացնելու համար: Քննիչը առանձնապես ոչինչ չի անում, սակայն անտեղի տղաս երկար ամիսներ կալանքի տակ է, իսկ դատարանն էլ մեր միջնորդությունները որ տղայիս գրավով ազատեն, չեն բավարարում: Խնդրում եմ ասեք. ինչ անել: 

-Պատասխան.Քրեական գործով նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում: Այդ ժամկետը հաշվվում է քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու օրվանից և ավարտվում է գործը դատարան ուղարկելու մասին կամ գործով վարույթի կարճման մասին որոշման կայացման օրը: Քրեական գործի նյութերին մեղադրյալի կամ նրա պաշտպանի ծանոթանալու ժամկետը չի մտնում գործի քննության ժամկետի մեջ: Նախաքննության ժամկետը կարող է երկարացնել դատախազը` քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա: Քննության ժամկետը երկարացնելու մասին պատճառաբանված որոշումը քննիչը պարտավոր է ներկայացնել դատախազին` քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ: 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում դատախազը կամ քննիչը միջնորդություն է հարուցում դատարան` խափանման միջոցի այդ տեսակն ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին: Միջնորդություն հարուցելու մասին որոշման մեջ պետք է շարադրվեն այն շարժառիթները և հիմքերը, որոնց հիման վրա առաջացել է մեղադրյալին կալանավորելու անհրաժեշտությունը: Որոշմանը կցվում են միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերը»:
Եվրոպական դատարանների որոշումների համաձայն «….անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք ներպետական դատարանները հաստատել և համոզիչ կերպով ներկայացրել են այնպիսի կոնկրետ փաստեր, որոնք հիմնավորել են իրենց կողմից արված հետևություններն առ այն, որ դիմողը կարող է փախուստի դիմել, խոչընդոտել ճշմարտության բացահայտմանը կամ կատարել նոր հանցագործություն: ….Ներպետական իշխանությունների պարտականությունն է կալանքի ժամկետի երկարացման հիմքերին համապատասխանող կոնկրետ փաստերի առկայությունն ապացուցելը: ….»
Մի շարք գործերով Եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «… թեև անձին սպառնացող պատժի խստությունը հանդիսանում է փախուստի դիմելու կամ նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատելու կարևոր տարր, ազատությունից զրկելը երկարաձգելու անհրաժեշտությունը չի կարող գնահատվել բացառապես վերացական տեսանկյունից՝ հաշվի առնելով միայն հանցագործության ծանրությունը»: Դատարանը պետք է պարզի նաև, թե քննությունն իրականացնելիս իրավասու մարմինները դրսևորե՞լ են արդյոք «պատշաճ ջանասիրություն»:
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքի 134-րդ հոդվածը որպես խափանման միջոց նախատեսել է նաև գրավի կիրառումը: Այս խափանման միջոցի էությունը կայանում է նրանում, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով մեկ կամ մի քանի անձինք դրամի, արժեթղթերի կամ այլ արժեքների ձևով ներդրում են կատարում դատարանի դեպոզիտ հաշիվ:
Գրավը` որպես խափանման միջոց, կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ: Գրավը նշանակվում է միայն կալանքի փոխարեն: Այդ պատճառով այն, ինչպես և կալանավորումը, կարող է կիրառվել բացառապես դատարանի որոշմամբ:
Գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց և դրա ընտրության հնարավորության հարցը բարձրացվում է միայն այն ժամանակ, երբ դատարանը որոշում է կայացնում մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանաման միջոց ընտրելու մասին: Գրավը կարող է կիրառվել նաև այն դեպքում, երբ դատարանում քննվում է մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հարցը:

Գրավի կիրառման հարցը լուծելիս դատարանը նշանակում է նաև գրավի չափը: Գրավի չափը չի կարող պակաս լինել՝
1. նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափից՝ ոչ մեծ ծանրության հանցանքի կատարման մեջ մեղադրելիս.
2. նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկից՝ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ մեղադրելիս:
Օրենսդիրը չի սահմանում գրավի առավելագույն չափը՝ թողնելով այն դատարանի հայեցողությանը: Կոնկրետ մեղադրյալի նշանակվող գրավի չափը որոշելիս հաշվի են առնվում մի շարք հանգամանքներ, մասնավորապես, գրավատուի նյութական վիճակը, գործով ներկայացված քաղաքացիական հայցի չափը, հանցագործության բնույթը, մեղադրյալի անձը և այլն:
Գրավը դատարանի դեպոզիտ մուծելուց հետո պետք է կազմվի համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է գրավատուին: Գրավատուն պետք է տեղեկացվի կատարված հանցագործության բնույթի և մեղադրյալի անձի վերաբերյալ, ինչի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ: Սա մեծ նշանակություն ունի այն դեպքում, երբ գրավատու է հանդես գալիս ոչ թե ինքը՝ մեղադրյալը, այլ որևէ այլ անձ: Գրավը կմուծվի այն ժամանակ, երբ ելնելով գործի դրությունից և մեղադրվող անձից, գրավատուն վստահ կլինի, որ մեղադրյալը քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով, ճիշտ ժամանակին կներկայանա: Բացառված չէ նաև գրավատուի չարաշահումը, որը պարտավոր է իր հերթին նախատեսել քրեական վարույթն իրականացնող մարմնը:
Առանձին դեպքերում դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի: Մասնավորապես, դա կարող է տեղի ունենալ, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից:

 

 

 

Fnews.am 

Լուրերի Հայաստանից 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan