Քրեական հեղիանակություն Ջնդի Ամարյանը պատրաստվում է մասնակցել «Այո՛»-ի ճակատի քարոզարշավներին
Վերջին ժամանակներս քրեական աշխարհի հեղինակությունները դարձյալ հայտնվել են բուռն քննարկումների կիզակետում:
Դեռեւս ամիսներ առաջ, մամուլի էջերում շատ էր խոսվում քրեական հեղինակություններից մեկի՝ Ջնդի Ամարյանի մասին, ում անունը փորձում էին տարբեր պատմությունների հետ կապել:
Իրականում ո ՞վ է Ամարյանը, և ինչո՞վ է զբաղվում: Ջնդի Ամարյանը ծնվել է Արագածոտնի մարզի Սանգյառ գյուղում և արդեն երկար տարիներ է ապրում է Երևանում: Ամարյանը այս կյանքում բարձրագույն կրթություն է համարում իր անցած ուղին և կարծում է, որ մարդու համար լավագույն դպրոցը դա կյանքի դժվարություններն են:
Այժմ նա զբաղվում է գործարարությամբ: Ջնդի Ամարյանը չնայած այն հանգամանքին, որ չի սիրում խոսել այդ մասին, սակայն մեծ աջակցություն է ցուցաբերում իր ազգակիցներին՝ եզդիներին:
«Բոլոր եզդիները իմ բարեկամներն են»,-մեզ հետ զրույցում ասաց Ջնդի Ամարյանը, ու նկատեց, որ իր համար ամենակարեւորն այնն է, որ այսօր երիտասարադությունը համախմբված լինի, քանի որ այդպես կարող են բազում խնդիրներ լուծել ու առաջ շարժվել:
«Ես շատ կուրախանամ, եթե մեր երիտասարդները աշխատեն հանուն իրենց ազգի և Հայաստանի Հանրապետության: Մենք մեր հայ եղբայրների հետ պայքարել ենք էս երկրի համար` այժմ երիտասարդների հերթն է, որ շենացնեն մեր սերնդի պայքարի արդյունքում անկախացած երկիրը: Ես միշտ պատրաստ եմ աջակցել մեր երիտասարդներին, եթե նրանք ազգօգուտ գործի են լծված: Այս օրերին էլ եզդի համայնքի կարող եմ ասել 90 տոկոսը նախապատրաստվում է «Այո՛»-ի ճակատի քարոզարշավներին».- ասաց նա:
Փաստորեն «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ ղեկավար, քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանը կողմ է նոր Սահմանադրությանը, քանի որ նրա շրջապատը ինտենսիվ կերպով պատրաստվում է մասնակցել «Այո՛»-ի ճակատի քարոզարշավներին:
Աննա Ավագյան
