Քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանը դաժանաբար սպանվել է Ախլքալաքում. Photo
Այս թեմայով
Հուլիսի 26-ին Ախլքալաքի Խանդո գյուղում դաժանաբար սպանվել է Ռուսաստանում հայտնի հայ քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանը:
Ըստ Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի, սպանությունը որոկավորվում է որպես ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ:
Հուլիսի 26-ին , ժամը 12:26-ին Վրաստանի Արտակարգ իրավիճակների ծառայությունը զանգ ստացավ Ախլքալաքի քաղաքապետարանից: Շտապ օգնությունն ու իրավապահ մարմիններն արագ հասան դեպքի վայր: Դեպքի վայրում հավաքվել էին հետաքրքրասեր մարդիկ ` մեքենայի շուրջ, սակայն ոչ ոք ժամանակին չէր հասել, Սարգիս Հակոբյանն արդեն ողջ չէր:
Ականատեսների խոսքով ` մահացածը ստացել է բազմաթիվ հրազենային վիրավորումներ, որոնցից երկուսը ` գլխին:
Դեպքը եղել է Արգավայի ճանապարհին, Խանդոյի խաչմերուկում: Մարդասպանը նրան սպասել է փոքրիկ անտառային գոտում ` ճանապարհին մոտ: Երբ Սարգիս Հակոբյանն արդեն հասել է սպանողին մոտ վայր` նա կրակել է Կալաշնիկովից: Արդյունքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց:
Առաջինը մահացածին նկատել է Բուգաշեն գյուղի բնակիչներից մեկը, ով, հավանաբար զանգահարել է և օգնություն կանչել:
Սարգիսը ծնվել է 1972 թվականին , ավարտել Խանդո գյուղի դպրոցն ու մեկնել Մոսկվա ` աշխատելու : Ամուսնացաշ է մուլդովացու հետ, ունի մեկ երեխա ` 8 տարեկան տղա: Նրա ծնողներն ապրում են Խանդու գյուղում:
Ինչպես պատմել են գյուղացիները, Սարգիսը հաճախ է ընտանիքի հետ եկել Ախլքալաք, երբեմն էլ տարել ծնողներին Մոսկվա, բայց այս անգամ նա ընտանիքին բերել էր Խանդո 10 օր առաջ:
Գյուղում Սարգիսի մասին բոլորը դրական և ջերմ էին արտահայտվում, ասում էին, որ Սարգիսը հաճախ է օգնել գյուղացիներին:
<< Նա ոսկի մարդ էր, հաճախ օգնում էր մեզ: Նա շատ գումար ուներ, երևի դրա համար սպանեցին նրան >> ,- ասել է գյուղացի մի ծեր կին:
Գյուղացիների խոսքով նրան կրակել են 2 տարբեր տեղեր ` անտառում և , հավանաբար ճանապարհին:
Հանցագործության վայրում հայտնաբերվել է Կալաշնիկով, որից և կրակել են:

Վրացական մամուլից թարգմանեց ` Աննա Առաքելյանը
