Քրեական հեղինակություն «Զապ»-ի կալանքի որոշումը բողոքարկվել է
Քրեական հեղինակություն «Զապ»-ի՝ Անդրանիկ Սողոյանի կալանքի որոշումը վերջինիս պաշտպան Վահագն Մարտիրոսյանը բողոքարկել է Վերաքննիչ դատարան:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Վահագն Մարտիրոսյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանը միգուցե և համաձայն չլինի ներկայացված փաստարկների հետ և մերժի, չնայած բավարարման համար հիմքերն առկա են:
Հիշեցնենք, որ 28.02.2013 թ. Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի /սպանութուն/, 235-ր հոդվածի 1-ին մասի /շորթում/ մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման:
2014թ. հոկտեմբերի 20-ին Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա և հայտարարվել միջազգային հետախուզում:
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից Անդրանիկ Սողոյանին հայտնաբերել և բերման են ենթարկել:
