Քրեական հեղինակություն «Զապ»-ը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ քրեական հեղինակություն համարվող «Զապ»-ը՝ Անդրանիկ Սողոյանը, ևս երկու ամիս կգտնվի կալանքի տակ:
Պաշտպանական կողմն անհիմն է համարում դատարանի րոշումը և այն բողոքարկելու է Վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք, որ 28.02.2013 թ. 1968թ. ծնված Անդրանիկ Սողոյանը Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1 և 2 մասերի /սպանութուն/, 235-ր հոդվածի 1-ին մասի /շորթում/ մեղադրանքով Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման:
2014թ. հոկտեմբերի 20-ին Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա և հայտարարվել միջազգային հետախուզում:
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել Անդրանիկ Սողոյանին:
