1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Քրեական վարույթների հեռանկարը կարող է ազդել քաղաքական ուժերի որոշումների վրա. ովքեր կմասնակցեն Գյումրիի արտահերթ ընտրություններին

Գյումրիի ավագանու խմբակցություններից արտահերթ ընտրությունների մասնակցության որոշումն ունեն միայն ՔՊ-ն և «Ապրելու երկիրը»

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ում դեռևս չի քննարկվել արտահերթ ընտրություններին մասնակցության հարցը։

Դիտարկմանը, թե արդյոք կուսակցության որոշման վրա ազդելու է այն, որ երբ որևէ համայնքում հաղթում է ոչ ՔՊ-ն՝ այդ կուսակցության կամ դաշինքի անդամների նկատմամբ քրեական գործեր են հարուցում՝ Մամիջանյանը պատասխանեց, որ նախ որոշումները կայացվում են ներկուսակցական քննարկման արդյունքում, երկրորդ՝ հարցը կարելի է հայելային փոխել։

«Կա երաշխիք, որ հենց այդպես էլ կլինի, օրինակը Վանաձորն է, որտեղ ամենակոշտ տարբերակով իշխանությունը վարվեց մեր կուսակցության անդամ Մամիկոն Ասլանյանի հետ, ով հաղթել էր ընտրություններում և գրեթե 3 տարի անցկացրեց անազատության մեջ։ Նույն պատմությունը Գյումրիում է՝ որոշ ելևէջների փոփոխությամբ։ Իսկ Երևան քաղաքի քաղաքապետն այս պահին ունի Երևանցիների 9 տոկոսի աջակցությունը։

Ամենահետաքրքրականն այստեղ այն է, որ ԱԺ-ում վերջերս Ալեն Սիմոնյանը քաղաքական ուժերից մեկի վարկանիշը փորձում էր համեմատել Վարդան Ղուկասյանի կուսակցության վարկանիշի հետ, բայց Ալեն Սիմոնյանին պետք է հիշեցնել, որ իրենք Երևանում իշխանությունը վերցրել են հենց Վարդան Ղուկասյանի ֆրակցիայի ձայների արդյունքում։ Հետևաբար, նման համեմատություններ անելուց պետք է զգույշ լինեն։ Այո, կա երաշխիք, որ հենց այդպես էլ կլինի, դա է հուշում հանրապետության 3 խոշորագույն քաղաքների՝ Վանաձորի, Երևանի, Գյումրիի դեպքերը, բազմաթիվ նման օրինակներ կան՝ մեծ ու փոքր այլ քաղաքներում»,- նշեց գործիչը։

Մամիջանյանն ընդգծեց, որ Հայաստանում ՏԻՄ ինքնավարությունը և անկախությունը անընդհատ հարվածներ է ստանում Փաշինյանի վարչախմբից։

Հարցին, թե սա ազդելո՞ւ մասնակցության վերաբերյալ որոշման վրա՝ նա ընդգծեց, որ ակնհայտ է, որ բոլոր գործոններն ազդելու են, այդ թվում՝ դա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՅԴ-ի մասնակցության վերաբերյալ ասաց որ դեռ վաղ է այդ մասին խոսել։

Դիտարկմանը, թե կա՞ երաշխիք, որ եթե այլ ուժ հաղթի Գյումրիում, ապա նոր քրեակա գործեր չեն հայտնվի, կամ հները չեն վերաբացվի՝ նա նշեց, որ քաղաքական, քաղաքացիական երաշխիքները այնքան են իջել շրիշակից ներևէ, որ որևէ երաշխիք որևէ մեկը չիչ կարող տալ։ «Դուք չեք կարող երաշխիք տա, որ օպերատիվ տվյալների հիման վրա ապօրինի զենք պահելու կասկածանքով ձեզ չեն ձերբակալի։ Ինչ մնում է ՏԻՄ կատարված իրադարձություններին , որ տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ դա արդեն ոչ թե հակաժողովրդավարական են, այլ ամբողջությամբ քրեական հացագործությունների շարք է, որը ժողովրդավարական բաստիոն հռչակած և այդ քարոզչությունն իրականացնոց միջազգային կառույցները, դեսպանատներ)ը աչք են փակում։ իսկ Հայաստանում այդպես էլ ՏԻՄ նորմալ գործունեությունը բռնաբարված է այս իշխանությունների կողմից։ Այդ քրեական գործերը, տարիներով կալանքները , որ կան՝ այլանդակություն են»։

Իսկ արդյոք այդ իրավիճակը կարող է ազդել կուսակցությունների և ուժերի՝ արտահերթին մասնակցելու որոշման վրա՝ նա պատասխանեց, որ, բնականաբար, բոլոր գործոնները քննարկելուց հետո է, որ որոշում են կայացնելու մասնակցության վերաբերյալ այդ թվում՝ դա։

 

Հայաստանում՝ ինչպես Սիցիլիայում.իրավապահների ... «Դեմ եմ կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը»․ Կեն... Սա որ սենց մեծ-մեծ խոսում է, 2021 թվին վախեցա... Դուք թքած ունեք գերիների ճակատագրի վրա. Ռուբի... Ադրբեջանը հայ գերիներին այս 4 տարվա ընթացքում... «Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյա... Թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում... Հայաստանն ու Չինաստանը կարող են սերտորեն համա... «Ազատություն հայ բանտարկյալներին» և «Էթնիկ զտ... Շենգավիթում 68-ամյա տղամարդու սպանության վարո... Սպանություն Նոր Խարբերդի գերեզմանատանը. պարզվ... Ազնավուրի մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմը ... Երևանի բնակիչը փորձել է ինքնահրկիզվել իր բնակ... էսքան փողը հանրության գրպանից ծախսել եք, որ ո... Եկեք երկխոսենք. Իրանի ԱԳ նախարարը դիմել է Եվր... Աննա Վարդապետյանն ընդունել է Վ. Սարգսյանի անվ... Առանց համապատասխան վճարի ուղևորափոխադրման պար... Երեւանում պարեկները հետապնդել են մեքենա առեւա... Իշխանությունների այն պնդումները, որ զիջումներ... Սահմանազատման ամբողջովին ավարտելու համար կպահ... Մայր Աթոռում կատարվել է միասնական աղոթք՝ գերե... Փաստաթղթերը ստուգելու նպատակով ինձ կանգնեցնել... Կատարը դադարեցրել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հ... Պուտինը վավերացրել է ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի միջև ռազմա... Եթե պատերազմը տարածվի, դրա հետևանքները չեն սա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... «Կերամա Մարացի»-ի համասեփականատերը՝ օրենքով գ... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Կառավարությունը ուզում է ավտոշուկայի ոլորտում... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan