Քրեակատարաողական վարչությունը պարզաբանում է
Հանրապետության Քրեակատարողական հիմնարկներում այս պահին 12 հացադուլավոր կա: Այս մասին Fnews.am-ին տեղեկացրեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից: «Բողոքում են իրենք քրեական գործերի ընթացքից: Նրանք պահանջում են, որպեսզի գործերի վերանայում լինի, պատիժների մեղմացում լինի»,-ասացին վարչությունից:
Երեկ տեղեկացրել էինք, որ հացադուլ է հայտարարել նաև Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սերվենիկ Գեւորգյանը: Սակայն մեզ տեղեկացրեցին, որ Սերվենիկ Գևորգյանը հացադուլ չի հայտարարել:
2016թ. հունվարի 23-ին Ս. Գևորգյանը բողոքել է առողջական վիճակից, և ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի աշխատակցի կողմից ենթարկվել է բուժզննության, այնուհետև տեղափոխվել «Աբովյան բժշկական կենտրոն» ՓԲԸ: Մեկ օր անց` հունվարի 24-ին, կալանավորված անձը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Համապատասխան բուժզննումից և բուժումից հետո Գևորգյանը փետրվարի 1-ին դուրս է գրվել բժշկական կենտրոնից և վերադարձել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:
Կալանավորված անձն այժմ գտնվում է բժիշկ-մասնագետի հսկողության տակ և ստանում է համապատասխան դեղորայքային բուժում:
