Քրեակատարողական հաստատություններում կիրականացվեն էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ
Shabat.am-ը գրում է.Նոյեմբերի 14-ին, ՀՀ կառավարությունում, Արդարադատության նախարարության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷՀ) միջև ստորագրվել է էներգախնայողության ծրագրի վերաբերյալ համաձայնագիր: Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, պաշտոնատար այլ անձինք: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը:
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է 10 քրեակատարողական հաստատություններում իրականացնել էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ: Մասնավորապես՝ նախատեսվում է իրականացնել պատուհանների և դռների փոխարինում, կենցաղային տաք ջրի ապահովում՝ արևային ջրատաքացուցիչների միջոցով, պատերի և ծածկի ջերմամեկուսացում, գազատարների կառուցում, կաթսայատների կառուցում և վերազինում, ներքին և արտաքին ջերմային ցանցերի կառուցում, արտաքին լուսատուների փոխարինում էներգաարդյունավետ լուսատուներով և այլն:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
