Քրոջ և եղբոր սպանության հանգամանքները պարզվել են
Այսօր Երևանում սպանության դեպք է տեղի ունեցել: Կարապետյան փողոցի տներից մեկում նախկին ընկերը դանակահարել է 29-ամյա ընկերուհուն և նրա 25-ամյա եղբորը: Ստացված վնասվածքներից քույրը տեղում մահացել է, իսկ եղբայրը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատել են տեղեկությունը: Դեպիքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
