Քսենյա Սոբչակը իր ծեծը բեմադրե՞լ է
Համացանցում շրջանառվում է մի փոքրիկ տեսահոլովակ, որում 33-ամյա ռուս հեռուստաաստղ Քսենյա Սոբչակը ծեծի է ենթարկվում իր ամուսնու` Մաքսիմ Վիտորգանի կողմից: Ողջ գիշերը չգիտես որտեղ թափառած Սոբչակի հանդիպումը զայրացած ամուսնու բռունցքին շատ է ուրախացրել Քսյուշային չսիրողներին ու տխրեցրել երկրպագուներին: Սակայն պարզվում է կատարվածը բեմականացում է, ինչի միջոցով Քսենյան, որն ինքն էլ հրապարակել է տեսահոլովակը, փորձում է բողոքել ընտանեկան բռնության դեմ եւ առանձնապես վերջերս աղմուկ հանած մի միջադեպի առթիվ, որտեղ դերասան եւ հեռուստալրագրող Մարատ Բաշարովը անմարդկային ծեծի էր ենթարկել իր կնոջը` Եկատերինա Արխարովային:
