«Րաֆֆի Հովհաննիսյանը կարող ա ինքն իրանի՞ց էլ ա դժգոհ». ԲՀԿ-ական պատգամավոր (Video)
1in.am-ը գրում է. «Եռյակը ունիտար մի կուսակցություն չի: Կուսակցությունները չեն կորցնում իրենց կուսակցականությունն ու առանձին գործելակերպը, նրանք մնում են, և քանի որ դրանք տարբեր գաղափարախոսությունների տեր կուսակցություններ են՝ տարբեր մարտավարությամբ, ոճերով ու ճաշակով, տաբեր լիդերներով, ուրեմն նրանք կարող են իրենց ինքնուրույն գործունեությունը կատարել: Իսկ այն հարցերը (հայտարարություններ, զանգվածային միջոցառումներ), որոնք չեն հակասում եռյակի ռազմավարական գործունեությանը, որևէ կերպ չեն ազդում եռյակի գործունեության վրա, ուրեմն թող լինեն»,- ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Դիտարկմանը՝ ասում են, թե միասնական օրակարգ չկա, պատգամավորն ասաց. «Ո՞ր պահին չկա, աշխարհը արագ փոփոխվող աշխարհ է: Օրակարգը այնտեղ է լինում, որտեղ եռյակը նիստ է անում և որոշում է կայացնում»:
Այն հարցին, թե ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը դժգոհ իրենցից, պատգամավորը պատասխանեց. «Բայց ո՞վ է ասում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դժգոհ է մեզնից: Կարող է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ինքն իրենից էլ է դժգոհ»:
