Րաֆֆի Հովհաննիսյանը կխոսի վաղը, իսկ Սեֆիլյանն էլ չի մեկնաբանում շրջանառվող լուրերը
«Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը չի մեկնաբանում շրջանառվող այն լուրերը, թե նախօրեին վնասազերծված ենթադրյալ հանցախումբը կապ ունի «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հետ. «Միայն առիթից օգտվելով մեր ժողովրդին կոչ եմ անում դեկտեմբերի 1-ին ժամը 6-ին հավաքվելու Ազատության հրապարակում»: Սեֆիլյանն ասում է, որ չի բացառում որ հանրաքվեից առաջ կլինեն նաև ձերբակալություններ: «Համոզված եմ, որ մենք մեր նպատակին հասնելու ենք, դա լինի ձերբակալումներով կամ առանց ձերբակալումների: Ինձ տեսնելուց անմիջապես զենք եք հիշում, չէ՞»: Ի դեպ քաղաքագետների միության կողմից հրավիրված ընդդիմադիր ուժերի կլոր սեղան քննարկմանը մասնակցում էր նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Սակայն վերջինս ոչինչ չխոսեց, հայտարարությամբ հանդես չեկավ միայն նշեց, որ կխոսի վաղը:
