Րաֆֆի Հովհաննիսյանը պատռել է քվեաթերթիկով ծրարը
Fnews.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ րոպեներ առաջ Սահմանադրական հանրաքվեի քվերակությանը մասնակցել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում էր ստորագրել ընտրացուցակում, իր անվան դիմաց, պարզեց, որ հանձնաժողովի անդամը սխալ անվան դիմաց է համապատասխան լրացումներ կատարել: Նկատելով թյուրիմացությունը` ներկաները քմծիծաղեցին: Րաֆֆի Հովհաննիսյանը հանդարտեցրեց անհարմար դրության մեջ հայտնված հանձնաժողովականներին` «ոչինչ-ոչինչ»:
Հովհաննիսյանը քվեախցիկ մտավ և այդտեղից ծրարով դուրս գալով` մոտեցավ քվեատուփին, պատռեց քվեաթերթիկով ծրարն` ասելով. «Հանուն Հայաստանի Հանրապետության»:
