Ռամզան Քադիրովը պատմել է իր դեմ կատարված մահափորձերի մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը РИА Новости պարբերականին տված հարցազրույցում պատմել է իր դեմ կատարված հերթական մահափորձի մասին: Պատասխանելով այն հարցին, արդյոք նրա դեմ վերջին տարիների ընթացքում մահափորձեր են իրականացվել, քանի որ վերջին անգամ դրա մասին տեղեկություններ է ստացվել 2003-2005 թվականներին` Կադիրովը պատասխանել է. «Շատ անգամ է եղել, ես ուղղակի չեմ ասել դրա մասին, անհարմար է»:
«Մի քանի ամիս առաջ Չերնորեչյեյում: Չորս ամիս առաջ: Ես ամեն անգամ օբյեկտն էի ստուգում: Այն խողովակը, որն այդտեղ կար, ականապատել էին: Մի հրապարակ կար, որը ես ամեն օր ստուգում էի։ Այն նույնպես ականապատել էին»,- ասել է Չեչնիայի առաջնորդը։
«Մի երիտասարդ կա, Բիտյուկաևսկի, երիտասարդ, հետաքրքիր: Նա անտառ էր գնացել, նրան հանձնարարել էին Գնալ Գրոզնի և սպանել Կադիրովին: Նա պատրաստվում էր պայթեցնել ինձ; Մենք նրանց բոլորին ոչնչացրեցինք, միայն նա ողջ մնաց»,-պատմել է Կադիրովը:
«Ես էլի կարող եմ դեպքեր պատմել: Դաղստանից եկել էին երկու երիտասարդ տղա: Նրանք ահաբեկչական հարձակում էին պատրաստում: Հետո նրանց մենք ձերբակալեցինք: Երևում էր, որ աղքատ ընտանիքց էին: Ես ասեցի. Պատմի ընտանիքիդ մասին: Հորը սպանել էին, եղբայրը վիրավոր էր, հիվանդանոցում մայրը կորցրել էր տեսողության 75 տոկոսը: 50 հազար ռուբլի էր հարկավոր, որ վիրահատություն արվի: Ես ասացի. Վերցրա 100 հազարը, մյուսին էլ 50 հազար, վերադարձրեք նրանց տուն»:
Այն հարցին, արդյոք բռնել են պատվիրատուներին` Կադիրովը ասել է. «Պատվիրատուները շայթաններն են: Դա Բիտյուկաևներն են, Ումարովներն են, նրանք են պատվիրատուները»:
