Ռազմական գիտնականները յուրահատուկ ծալովի կամուրջ են մշակել
ՌԴ Խրուլյովի անվան Նյութատեխնիկական ապահովման ռազմական ակադեմիայի գիտնականները երեքշաբթի Գյուտերի և նորարարական տեխնոլոգիաների «Արքիմեդ-2016» XIX Մոսկովյան միջազգային սրահում կներկայացնեն ավտոճանապարհային ծալովի կամուրջ պոլիմերային կազմածո նյութերից, որն իր առանձնահատկությունների համար անվանվել է «անտեսանելի կամուրջ»: RIA Nօvosti-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ակադեմիայի ղեկավար գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Իվանովսկին:
«Կարճ ժամկետներում ավտոմոբիլային ճանապարհներին նոր կամուրջների կառուցման և քանդվածների վերականգնման համար նախատեսված АРМ-К ավտոճանապարհային ծալովի կամրջի նախագիծը մարմնավորել է Խրուլյովի անվան Նյութատեխնիկական ապահովման ռազմական ակադեմիայի գիտնականների ինովացիոն մշակումները: Կամրջի պոլիմերային կազմածո նյութերից պատրաստված կառուցողական տարրերը հնարավորություն են տալիս զգալիորեն նվազեցնել անցման ռադիոտեղորոշիչ նկատելիությունը՝ այդպիսով մեծացնելով կամրջային անցումների կենսունակությունը մարտական-ավտոմոբիլային ճանապարհներին»,- ասել է Իվանովսկին:
Ինովացիոն նյութերի օգտագործումը, նրա խոսքով, հնարավորություն է տվել նվազեցնել ծալովի կամրջի ընդհանուր քաշը, ավելացնել թողունակությունը, նվազեցնել կամջի տեղափոխման և հավաքման համար անձնակազմի և տեխնիկայի քանակը:
Աղբյուրը` 1in.am
