Ռազմական փորձագետներն Ադրբեջանի ագրեսիան կայծակնային պատերազմ են անվանել (տեսանյութ)
Ռազմական փորձագետներն Ադրբեջանի ագրեսիան կայծակնային պատերազմ են անվանել: Ոմանք էլ այն գնահատել են որպես հետախուզություն` մարտով: Ամեն դեպքում, մեր հարևանների պլանները ձախողվել են այնպես, որ առ այսօր աբշերոնյան երկրի զոհերի իրական թիվը շարունակում է անհայտ մնալ անգամ սեփական հանրության համար: Այս մասին հայտնում է artsakh.tv-ն:
Մասնագետերն ասում են, որ քառօյա պատերազմն ավելի շատ հրետանային էր: Հենց հրետանային հարվածներով էլ պաշտպանության բանակը պատասխանել է նախահարձակ հակառակորդին:
